Ազատության հրապարակը բազմամարդ է։ Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։ Ներկա են քաղաքական ուժերի առաջնորդները։ Հանրահավաքին մասնակցում է նաեւ Դադիվանքի վանահայր տեր Հովհաննեսը: Նա առաջարկեց հանրահավաքը մեկնարկել աղոթքով։
Նա իր ելույթում ասաց, որ շատ տխուր է։ «Այսօր ես շատ տխուր եմ, տխուր եմ նրա համար, որ կերցրել ենք Արցախժի տարածքի մի մասը, տխուր եմ նրա համար, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում են այնտեղ, որտեղ թշնակին է։ Բայց մեզ մենք համարում ենք հպարտ քաղաքացիներ, կարող ենք ասել՝ պատճատը որն է, որ մենք հպարտ ազգ ենք։ Հպարտությունը մեծ մեղք է ։ Այսօր բազում երկրներ, որոնք պատերազմի մեջ չեն ասում հպարտ են, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ՝ կորսված տարածքներում, մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում»,- ասաց Տեր Հովհաննեսը։
Նա դիմելով հավաքվածներին հայտարարեց, որ նրանք իրենց արդար ձայնն են բարձրացնում։
«Բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել, եթե այդպիսինները կան խնդրում եմ, վաղը, մյուս օրը հավաքվենք եւ գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել։ Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում։ Մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է։ Դադիվաքի պարսպի տակ թուրքն է քայլում, մենք պետք է հզորանանք, մեր հավատքի մեր սիրո մեջ։ Մենք պետք է ապաշխարհենք, մեր մեջ պետք է լինի աստվածային սերը, եթե այն եղավ մենք կգնանք կհաղթենք, մեր տարածքմերը մեզ են սպասում։ Աստված օրհնի ձեզ, Աստված պահապան մեր ժողովրդին»,- եզրափակեց Տեր Հովհաննեսը։