00:00:00

Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողների կալանքը

16:17, 05 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի կալանքը: Այս մասին հայտնի է դարձել Ստամբուլի նահանգի վարչակազմի հաղորդագրությունից, գրում է EADaily-ն: «Ստամբուլի ոստիկանության վարչությունը բերման է ենթարկել Ռուսաստանի երկու քաղաքացու և Թուրքիայի քաղաքացուն այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք առանց թույլտվության նկարահանումներ են իրականացնում մեր նահանգում գտնվող անօդաչու թռչող սարքերի հետազոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարներն ու տեսանկարահանումներն արգելված են: Պաշտոնական հետաքննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազի հրամանով այս անձանց կալանքի տակ պահելու ժամկետը երեք օրով երկարացվեց»,- ասված է վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ինչպես կարելի է հասկանալ հաղորդագրությունից, բացի ռուսական հեռուստաընկերության երկու աշխատակիցներից, ձերբակալվել է Թուրքիայի մի քաղաքացի: Եռյակի ձերբակալման պատճառը, իբր, չարտոնված նկարահանումներն էին «անօդաչու թռչող սարքերի հետազոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարչությունն ու տեսանկարահանումներն արգելված են»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ НТВ հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստատեսության» հաղորդման աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը դադարել են կապի դուրս գալ դեկտեմբերի 3-ից: Այնուհետև լրագրողները խմբագրությանը հայտնել են Ստամբուլի ծայրամասում ոստիկանության կողմից իրենց ձերբակալման մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր