00:00:00

1995 թվականին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողով չի եղել. վարչապետը հղում է անում գոյություն չունեցած գագաթնաժողովների

15:38, 05 դեկտեմբեր 2020

Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հատված Փաշինյանի այսօրվա ելույթից, մարդու, ով վերջին 2,5 տարին բանակցել է Ացախի հարցով, և որպես դրա արդյունք ունենք կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և հայրենիքի կորուստ: Մեջբերում. «...Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր...»: Փաստ. 1995 թվականին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողով չի եղել, ավելին, 1995 թվականին ընդհանրապես ԵԱՀԿ գագաթնաժողով չի եղել: Ցավոք, Արցախի խնդրի պես բարդ բանակցային հարցով զբաղվել է մի մարդ, ով անգամ 2,5 տարի հետո այնքան չի տիրապետում Արցախի խնդրին, որ հղում է անում գոյություն չունեցած գագաթնաժողովների։ Այդ պատճառով էլ պատերազմ սկսվեց, դրա համար էլ պարտվեցինք։ Հ.Գ. Կարո՞ղ է բժիշկը, առանց հիվանդության պատմությանը տիրապետելու, էլ չասեմ՝ մասնագիտական գիտելիքի, կամ անհրաժեշտ փորձի, բուժել հիվանդին: Կվստահե՞ք ձեր հարազատների բուժումը այդ բժշկին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր