00:00:00

Հիմա հայ ժողովուրդը պետք է իրա վզից բռնի ու օրենքով սահմանված կարգով էդ աթոռից շպրտի ներքև․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

15:27, 05 դեկտեմբեր 2020

«Ներողություն այս համեմատության համար, բայց սատանան էլ Աստծո մոտ իր մեղքը չէր ընդունում, վզից բռնեց՝ շպրտեց ներքև։ Հիմա հայ ժողովուրդը պետք է իրա վզից բռնի ու օրենքով սահմանված կարգով էդ աթոռից շպրտի ներքև» ։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանը չի ընդունում իր մեղքը և ըստ էության չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Հիմա ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ մարդ, հայ ազգի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ոք անկախ իր կուսակցական պատկանելիությունից, բոլոր նրանց համար, որոնց համար նահատակված տղաների արյունը զրո չէ, պետք է դուրս գան։ «Մավրն արել է իր կեղտոտ գործը և մավրը պետք է հեռանա» ,- ասաց Շարմազանովը, հավելելով, որ քաղաքական դաշտում ստեղծվել է կոնսեսուս մինուս մեկ և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ «Այսօրվա նրա լայվը հուսահատության վերջին ճիչն էր: Նրան այլեւս մեկնաբանելու կարիք չկա, մենք մի բան պետք է անենք, համախմբվենք, պարտադրենք, որ հողատու Նիկոլը ժամ առաջ հեռանա, որովհետեւ նրա ցանկացած մի րոպե ավել պաշտոնավարումը մենք տարածքներ ենք կորցնում արդեն ոչ միայն Արցախում, այլեւ GPS-ով Հայաստանում: Ի՞նչ խորհրդային Ադրբեջանի սահման, եթե այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի: Այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թվականների մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդն է: Մուսաֆաթական Ադրբեջանում ոչ Լեռնային Ղարաբաղ է եղել՝ Հադրութով ու Շուշիով, ոչ էլ այն սահմանամերձ շրջանները, որտեղ այսօր GPS-ով թուրքերը մտնում եւ կորչկաներ են դնում»,-ասաց Շարմազանովը: Հավելենք, որ Ազատության հրապարակում մեկարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր