00:00:00

Իրանը նամակ է ուղղել ԱՀԿ-ին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ

15:17, 05 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Էսմայիլ Բագայե Համանեհը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը` ընդգծելով գիտնականի անգնահատելի վաստակը երկրի առջեւ կորոնավիրուսի համավարակի ընթացքում, հաղորդում է Tasnim-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին ուղղված նամակում նա ընդգծել է գիտնականի վաստակն առողջապահության ոլորտում, այդ թվում` կորոնավիրուսի ախտորոշման առաջին թեստերի մշակումն Իրանում եւ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործընթացի կառավարումը: Համանեհը Ֆախրիզադեի սպանությունն Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելու միջոց եւ «ռազմատենչ պետական ​​ահաբեկչության փայլուն օրինակ» է անվանել: Նա հավելել է, որ լռությունը եւ շարունակվող անգործությունն այս սպանության կապակցությամբ արդարացում չունի, քանի որ դա կարող է հանգեցնել նրան, որ հանցագործությունները սովորական բան կդառնան ամբողջ աշխարհում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր