00:00:00

Լեռնային Ղարաբաղում օգտագործել են «Ուրան-6» ականազերծող ռոբոտ

14:26, 05 դեկտեմբեր 2020

ՌԴ ԶՈՒ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ օգտագործվել է «Ուրան-6» ռոբոտը։ Դրա օգնությամբ Խոջալուի բնակավայրի տարածքում արդեն ուսումնասիրվել է շուրջ 8 հա տեղանք: Հեռակառավարվող ռոբոտացված համակարգերի օգտագործումը հնարավորություն է տալիս մեծացնել ականազերծված տարածքները՝ ապահովելով ականազերծման ընթացքում անձնակազմի անվտանգությունը: Օպերատորը կարող է վերահսկել համալիրը մինչև 800 մետր հեռավորության վրա (սարքն ունի չորս բարձր հստակության տեսախցիկներ, որոնք ապահովում են բազմակողմանի պատկեր): «Ուրան-6» համալիրի շահագործման ընթացքում պայթեցման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում գետնին եղած զինամթերքը վնասազերծվում է: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ոլորտում ինժեներական հետախուզությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր