00:00:00

Արսեն Թորոսյանը հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին

13:47, 05 դեկտեմբեր 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։
Նախարարն այցի ընթացքում հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին, որոնք շարունակում են իրենց բուժումը կենտրոնում։ Նա հետաքրքվել է վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել նրանց բուժման ընթացքին և մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում։ Այցը շարունակվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», որտեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և կատարվող վերանորոգման աշխատանքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր