00:00:00

Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Զաքարյան

12:03, 05 դեկտեմբեր 2020

Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության և հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս և «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։ Նոյեմբերի 9-ից հետո, անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոն ու իր կողմնակիցները։ Ժողովրդական ասացվածքն ասում է «Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Միայն պատերազմի ողջ ընթացքում ասված խաբեություններն ու կործանարար հողատվությունը, բոլոր տիպի տեղեկատվական կեղծիքները բավարար են, որ որևէ նորմալ մարդը Նիկոլին չհավատա։ Նիկոլի խոսքի արժեքը ՝ զրո է։ Այսօր ակնհայտ է, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը սնանկ է ու անտեր»,- գրել է Զաքարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր