00:00:00

ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. «ՌԻԱ Նովոստի»

10:38, 05 դեկտեմբեր 2020

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին: «Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ  մինչև տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները: Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի այլ տարածաշրջաններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր