00:00:00

Իտալիայում կսահմանափակեն երկրի ներսում տեղաշարժը ամանորյա տոների ժամանակ

01:00, 05 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իտալիայի նախարարների խորհուրդը սուրբծննդյան եւ ամանորյա տոների ժամանակ երկրի ներսում տեղաշարժի արգելքի մասին որոշում է կայացրել, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Guardian-ին: Հրամանագրի համաձայն, որը ստորագրել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն, դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ը Իտալիայի շրջանների միջեւ տեղաշարժը հնարավոր կլինի միայն աշխատանքի, բուժման կամ անհետաձգելի գործերի նպատակով: Սուրբ Ծննդյանը եւ Ամանորին Իտալիայի բնակիչներին կարգելվի լքել քաղաքները, որտեղ նրանք բնակվում են: Նախօրեին Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 993 դեպք: Դա վատագույն ցուցանիշն է երկրում պանդեմիայի սկզբից: Նախորդ հակառեկորդը սահմանվել է մարտի 17-ին: Այդ ժամանակ Իտալիայում մահացել է 969 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է ավեկւ քան 58 հազար մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր