00:00:00

«Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ այս բռնությունն ու քաոսը. վերջ տվեք սրան». «Մերժվածը» սերիալի աստղն անդրադարձել է Հայաստանի դեպքերին

00:02, 23 ապրիլ 2018 Աշխարհ

Հնդկական «Մերժվածը» հայտնի hեռուստասերիալի գլխավոր կերպարներից մեկին՝ Վիրին, մարմնավորող բոլիվուդյան աստղ Նանդիշ Սանդուն եւս անտարբեր չի մնացել Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հնդիկ դերասանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում եւ գրել. «Իսկապես տխուր եմ տեսնել, որ նման բան է տեղի ունենում: Սա այնքան գեղեցիկ երկիր է, որտեղ ապրում են հրաշալի մարդիկ: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ այս բռնությունն ու քաոսը: Այսքան մարդիկ թե ֆիզիկապես, թե հոգեպես վիրվորվում են… Խնդրում եմ՝ վերջ տվեք սրան: Կառավարությունը հաջողված է միայն այն դեպքում, երբ քաղաքացիներն ապահով են եւ երջանիկ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր