00:00:00

Թուրքիայում ձերբակալված НТВ-ի 2 լրագրողը նկարահանումներ էին իրականացրել Baykar ընկերության տարածքում

22:03, 04 դեկտեմբեր 2020 Իրավական

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության  լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է YeniŞafak լրատվական կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրները։ Ռուսաստանում հեռարձակվող НТВ հեռուստատեսության ղեկավարները պնդում են, որ իրենց աշխատակիցներից երկուսին Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլում և դեկտեմբերի 3-ից սկսած նրանցից ոչ մի լուր չունեն: «Նրանք ձերբակալվել են Ստամբուլ քաղաքի մոտակա տարածքում, որտեղ գտնվում է Baykar Savunma ընկերությունը», - ասել է ընկերության աշխատակիցը: Ըստ ռուսական աղբյուրների, Պետրուշկոն և Մալիշկինը Ստամբուլի ոստիկանությունում կամ քաղաքի միգրացիոն  վարչությունում չեն: Հնարավոր է, որ նրանց ձերբակալել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ուսումնասիրում են իրավիճակը և փնտրում լրագրողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր