00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը

20:39, 04 դեկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի կայուն ու անվտանգ զարգացման համար շատ կարեւոր է ներքին եւ արտաքին անվտանգային խնդիրների լուծումը, եւ այս ուղղությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով մեծ ծավալի փոխգործակցված աշխատանք է կատարվում: Այդ համատեքստում նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել  Յուրի Ստավիցկու այցն Արցախ՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա գործնական մակարդակում նոր խնդիրներ լուծելու: Յուրի Ստավիցկին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ պատրաստակամ են աշխատանքային օրակարգում կոնկրետ հարցեր քննարկելու: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր