00:00:00

Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի. Ղազարյանի որոշումները

19:36, 04 դեկտեմբեր 2020

Այսօր, դեկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ Վ․ Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ով ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Սասուն Աբաղյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ։ Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սարիբեկ Ռուստամյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ով Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Սուրեն Ջանիկյանը նշանակվել է Ոստիկանության Սևանի բաժնի պետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր