00:00:00

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները

22:34, 04 դեկտեմբեր 2020 Տնտեսություն

Եվրասիական տնտեսական միության երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված սկզբունքային մոտեցումները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: «Անկասկած, թեժ բանավեճ է եղել այն հարցի շուրջ, որը վերաբերում է պարենային ապրանքների որակին: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Այժմ տեխնիկական կանոնակարգի լրամշակում է ընթանում, որը կանոնակարգում է հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղամիջոցների հսկողությունը ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի մեջ, որը մատակարարվում է խանութներին: Այդ առումով էլ գլխավոր գիծը գծված է»,- ասել է Մյասնիկովիչը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ընդգծել է պարենային ապրանքների որակի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի բավականին լուրջ աշխատանքը: «Անկասկած, սա մեզ համար շատ պատասխանատու ոլորտ է, քանի որ պետք է համաձայնեցնել կողմերի կարծիքները, որոցհետև դրանք դեռ միմյանցից մի փոքր տարբերվում են: Բայց, կարծում եմ, որ մենք հանձնաժողովում կգտնենք այն տարբերակը, թե ինչպես կարգավորել այդ հարցերը», - հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր