00:00:00

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է ՆՏՎ-ի լրագրողների ձերբակալության պատճառը

18:22, 04 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի լրագրողները ձերբակալվել են Ստամբուլում հավատարմագրման բացակայության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին: «Նրանք ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից այն պահին, երբ նկարահանում էին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ նրանք նկարահանման որեւէ թույլտվություն չեն ունեցել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նաեւ հայտնել է, որ լրագրողները ձերբակալվել են նկարահանման ժամանակ շենքի մոտ, որտեղ տեղակայված են թուրքական մարտական անօդաչուներ: ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին Ստամբուլում գտնվող ռուս լրագրողները կապի դուրս չեն եկել: Նախարարությունում նշել են, որ «վերջին անգամ նրանց հետ շփում է հաստատվել հինգշաբթի, նրանք հայտնել են, որ իրենց ձերբակալել են անհայտ անձինք եւ ինչ-որ տեղ են տանում»: Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել է, որ աշխատակիցները կապի դուրս չեն եկել այն բանից հետո, երբ խմբագրությանը հայտնել են Ստամբուլի արվարձանում ձերբակալության մասին: Թուրքիայում Ռուսաստանի դեսպատունը եւ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունն իրենց հերթին կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ եւ պարզաբանում են տեղի ունեցածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր