00:00:00

Բաքուն Ֆրանսիայի դեսպանին կկանչի՝ ԼՂ վերաբերյալ բանաձևի ընդունման հարցով

14:58, 04 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի երկրի արտաքին գործերի նախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից բանաձևի ընդունման առնչությամբ, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հայտում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությանը: Բաքուն բանաձևի ընդունումը գնահատել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «անբարյացակամ ու սադրիչ քայլ»:  «Սենատից հետո (խորհրդարանի վերին պալատ) խորհրդարանի ստորին պալատի կողմից կողմնակալ բանաձևի ընդունումը վկայում է Ադրբեջանի դեմ երկարատև արշավի մասին»,- ընդգծել են նախարարությունում: Այնտեղ հավելել են, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի նման քայլը «վնասում է երկրի միջնորդի լիազորություններին»։ Հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը աջակցել է Սենատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևը, որը երկրի իշխանություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր