00:00:00

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են հարվածել Իրանին

14:15, 04 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաները «համակարգող բանակցություններ» են վարել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM, որը ներառում է Մերձավոր Արևելքը) իրենց գործընկերների հետ՝ ամրապնդելու երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը «տարածաշրջանում իրանական հավանական վրեժի դեմ»: Թեհրանի պաշտոնյաները նախորդ ուրբաթից սպառնացել են պատասխանել միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը: Իրանը հրապարակավ մեղադրել է Իսրայելին Իսլամական Հանրապետության առաջատար միջուկային փորձագետին ֆիզիկապես վերացնելու գործողություն իրականացնելու համար, գրում է «Breaking Defense»-ը (BD):
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի Պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) բերվել են պատրաստության ամենաբարձր աստիճանի, մասնավորապես՝ հետ մղելու «Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի և Եմենի ապստամբների մոտ գտնվող 140,000 հրթիռներից մի քանիսը»:
ՑԱԽԱԼ-ը չի բացահայտում պատերազմի նախապատրաստման մանրամասները, սակայն դրա հակահրթիռային պաշտպանության համակարգերը բոլոր երեք մակարդակներում՝ մարտավարական, գործառնական և հեռահար, բարձր պատրաստվածության փուլում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր