00:00:00

Հայ լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձեւը հանվել է Կոնգրեսի օրենքի նախագծից. Սուրեն Սարգսյան

11:48, 04 դեկտեմբեր 2020

Հակահայկական բանաձեւը հանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում առկա օրենքի նախագծից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Դեռեւս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձեւն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձեւակերպումների մասին: Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիաստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձեւը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական եւ հակաադրբեջանական նախագծեր: Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք»,- գրել է Սարգսյանը:
Նշենք, որ դեռ հուլիսին Սարգսյանը գրել էր, որ նման հակահայկական բանաձեւի երբեք չի եղել: «Եթե սա ընդունվի նաեւ Սենատում, դառնալու է լուրջ նախադեպ ու գլխացավանք` էապես ազդելով նաեւ այլ, այդ թվում նաեւ միջազգային փաստաթղթերում ներառվելու հեռանկարի վրա: Ադրբեջանական լոբբին փեշով փող է ծախսել»,- գրել էր Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր