Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտան¬գու¬թյան ծառա¬յու-թյունը հայտարարություն է տարածել։
«ԱԱԾ-ն մեկ անգամ եւս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհան-դուրժողականության եւ սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց եւ խմբավորումների կողմից շարու¬նակ¬վում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հան¬ցա¬գործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող եւ հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ ան¬ձինք եւ նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, եւ պետական ու հասարա¬կա¬կան անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռ-նարկ¬վում են համա¬պա¬¬տասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների եւ պայմանների վերացման, ահա¬¬բեկ¬չա¬կան ու ծայրահեղական ցանկա¬ցած դրսեւորումների եւ հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատա¬կով ՀՀ ազգային անվտան¬գու¬թյան ծա¬ռա¬յու¬թյունը լիարժեք կիրառելու է օրեն¬քով իրեն վերա¬պահ¬ված հա¬կազդման միջոցների ողջ գործիքակազմը»,- ասվում է հայտարարության մեջ։