00:00:00

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի

14:29, 28 նոյեմբեր 2020

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է  ՀԱՊԿ-ի կայէջը,  տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Հանդիպման օրակարգում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները: Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր