00:00:00

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիաթար Գոշ» մեդալով

13:05, 28 նոյեմբեր 2020

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիաթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել:  «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ՄհերիԽաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր