00:00:00

Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիքի մասին

19:00, 22 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը NTV- ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիային, քանի որ ռազմական աջակցություն է ցուցաբերում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերին՝ գրում է kommersant.ru-ն:
 «Որտեղի՞ց է վտանգը գալիս: Մենք չենք կարող ԱՄՆ-ից զենք գնել մեր փողերով, բայց, ցավոք, ԱՄՆ-ն և կոալիցիան ահաբեկչական կազմակերպություններին անվճար զենք ու զինամթերք են տալիս», – ասել է Էրդողանը:
Սա թուրք առաջնորդի նման առաջին հայտարարությունն չէ: Մարտի վերջում Անկարայում ելույթ ունենալիս նա ասել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկիչներին հազարավոր բեռնարկղերով զենք է մատակարարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր