00:00:00

«Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա». պատգամավոր Արմեն Խաչատրյանը` ակցիայի մասնակցին․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:57, 26 նոյեմբեր 2020

Ես այս պահին չեմ կարող ոչինչ ասել, որովհետև դեռ քննարկմանը չեմ մասնակցել, Սյունիքում եմ եղել: Հիմա կգնամ, կհասկանամ՝ ինչ է, հետո կարծիքս կհայտնեմ: Այս մասին ԱԺ-ի մոտ այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքացիներ՝ ռազմական դրությունը չեղարկելու պահանջին: Գրում է NEWS.am-ը։

Քաղաքացիների «դավաճան» վանկարկմանը պատգամավորն արձագանքեց. «Հեսա կասեի՝ դավաճանն ով է, այ տղա»: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ ծառայողական մուտքի մոտ։ Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նաև՝ միաժամանակ պահանջում չեղարկել ռազմական դրությունը: Նշենք, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրության չեղարկման նախագծին: Տեսանյութը՝ NEWS.am-ի https://www.youtube.com/watch?v=iQo3e1_ybCo&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր