00:00:00

Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի․Տիգրան Աբրահամյան

12:45, 26 նոյեմբեր 2020

Տիգրան Աաբրահամյանի գրառումը․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ «որպես Հայաստանի վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»: Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։ Այստեղ կա մեկ մեղավորը, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Մենակ մի բան չեմ հասկանում, եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչու ուղղակի չես հելնում ու հեռանաս։ Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի։ Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։ Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես։ Թող գնա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր