00:00:00

Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են. ԼՀ խմբակցության քարտուղար

12:24, 26 նոյեմբեր 2020

Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են: Կարծում ենք՝ 16 օրը բավարար ժամանակ էր, որ կառավարությունն իր որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարեր, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Կառավարության անգործության պատճառով սահմանափակումները երկարում են, մինչդեռ հնարավոր էր այս իրավիճակը հանգուցալուծել», - ասաց նա: Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին շեշտեց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանում ռազմական դրությունը շարունակվում է, ավելին՝ որոշ բնակավայրերում պարետային ժամ է սահմանված, և Ադրբեջանում գտնվող ահաբեկիչները շարունակում են մնալ այդ երկրի տարածքում: Գորգիսյանի խոսքով՝ Ադրբեջանում ռազմական դրությունը կարող է պահպանվել՝ հենց միայն ահաբեկիչների առկայությունը հաշվի առնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր