00:00:00

Թուրքիան դժգոհ է Ֆրանսիայի Սենատի Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւից

13:33, 26 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ֆրանսիայի Սենատի այդ որոշումը այն բանի հստակ ցուցիչն է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որ անցկացնում են համանախագահները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչեւ հիմա չի կարողացել լուծել այս հարցը...Մենք ցանկանում ենք, որ հիմա Ֆրանսիան ընդունի կառուցողական դիրքորոշում տարածաշրջանի կայունացման համար՝ կատարելով ճիշտ հետեւություններ»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը կառավարությանը կոչ անում ճանաչել Արցախի անկախությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր