00:00:00

Կոտայքը նոր մարզպետ ունի. Խոստացավ՝ կծառայի բացառապես ի շահ Հայաստանի

11:39, 26 նոյեմբեր 2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր: Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատախանատվության ամբողջ չափը: Նա նշեց, թե կանի ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի», - ասաց նա: Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց աշխատանքից՝ նշանակվելով Շրջակա միջավայրի նախարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր