00:00:00

Բելգիայի խորհրդարանը քննարկելու է Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը

11:45, 26 նոյեմբեր 2020 Աշխարհ

Բելգիայի խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Նախագիծը ներկայացվել է նոյեմբերի 18-ին, իսկ 30-ին քննարկվելու է խորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Պատգամավոր Պետեր դե Ռովերի ներկայացրած բանաձևի նախագծով կոչ է արվում կառավարությանը բարեկամական հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ, ինչպես նաև կամք ցուցաբերել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։ Բանաձևը կոչ է անում Բելգիայի կառավարությանը Արցախի ղեկավարության կողմից դրական արձագանքի դեպքում բանակցություններ սկսել Բելգիայում Արցախի դիվանագիտական առաքելության բացման շուրջ՝ համարժեք այլ երկիրների ներկայացուչություններին, որոնց Բելգիայի չի ճանաչել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր