00:00:00

Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ

20:03, 25 նոյեմբեր 2020 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում Կարեն Բեքարյանը հայտնեց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու է հրավիրվել ՀՔԾ: ՀՔԾ-ից ևս այդ հարցով մեկնաբանություն չեն տալիս: Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը օրերս բերման էր ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ, ապա ազատ էր արձակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր