00:00:00

Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին

14:58, 25 նոյեմբեր 2020

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով այսօր դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին՝ հորդորելով հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։ Այս մասին իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»-գրել է Մարուքյանը։ Մասնամասները՝ կից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր