00:00:00

Կադրային փոփոխություններ Վարչապետի աշխատակազմում

12:43, 25 նոյեմբեր 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվում: Պաշտոնի նշանակման և աշխատանքից ազատման վերաբերյալ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում: Մասնավորապես, վարչապետի որոշմամբ Գայանե Վոլոդյայի Բունիաթյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից կազատվի վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Հայկ Կոլյայի Ենգիբարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ էլ նշանակվել է Լիանա Սամվելի Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր