00:00:00

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 17 մարդ է տուժել

04:07, 22 ապրիլ 2018 Աշխարհ

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 17 մարդ է տուժել եւ օգնության  դիմել, նրանցից 14-ը հոսպիտալացվել են: Ինչպես հաղորդել է Մոսկվայի առողջապահության վարչության մամուլի ծառայությունը, երկու տուժածները ծանր վիճակում են: «Այս պահին Մոսկվայի փոթորկի հետեւանքով 17 մարդ վիրավորվել եւ օգնության է դիմել: Նրանցից 14-ը՝ երեք երեխա եւ 11 մեծահասակ, հոսպիտալացվել են», - նշել է մամուլի ծառայությունը: Տուժածների շրջանում երեք ամսական երեխա կա, նա առաջիկայում դուրս կգրվի հիվանդանոցից: «Աղջկան, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ստացված վնասվածքների պատճառով հնարավոր չեղավ փրկել: Եվս մեկ երեխա միջին ծանրության վնասվածքներով դեռ հիվանդանոցում է », - հավելել են մամուլի ծառայությունում: Երկու մեծահասակի վիճակը գնահատվում է որպես ծանր, մյուսներինը՝ բավարար եւ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր