00:00:00

«Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ». Էդգար Կարապետյան

13:56, 25 նոյեմբեր 2020 Տնտեսություն

«Գալաքսի» ընկերությունների խմբի ռազմավարության եւ ինովացիաների գծով տնօրեն, Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Էդգար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ: Տնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում եւ դրան հասել ենք վերջին 2 տարիների անհետեւողական, պոպուլիստական եւ անգրագետ տնտեսական քաղաքականության արդյունքում: Իսկ արդյունքները հետեւյալն են (դեռեւս միայն 2020թ. հունվ-սեպտ.)` պատերազմի արդյունքները դեռ հաշվի չառնված. – Տնտեսական անկում -6,6% – Արդյունաբերության անկում -3,7% (առանց հանքարդյունաբերության) – Գյուղատնտեսության նոմինալ աճ 0,6% – Շինարարության անկում -15,7% – Ծառայությունների անկում -11,7% – Արտահանման անկում -4,4% – Ներմուծման անկում -13,7% Ուղղակի ներդրումների Զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին եւ $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն: Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք. – Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ) – Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով) – Փոքր բիզնեսի տոտալ cash deficit (նիսյաի տետրերի հաստացում եւ «տրվում է վարձով» ցուցանակների ավելացում) – Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից) Երկարատեւ հետեւանքները դեռեւս առջեւում են` եկամուտների անկում, գործազրկություն եւ աղքատության աճ: Իսկ պատերազմի տնտեսական հետեւանքները դեռ նոր ենք զգալու: Էստեղ են ասել – Աստված էլ բեթարից ազատի…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր