00:00:00

Հայաստանում տնտեսական ակտիվության եւ արտաքին առեւտրի ծավալի անկում է գրանցվել

23:28, 24 նոյեմբեր 2020 Տնտեսություն

Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել: Այս մասին են վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները: Հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության ցուցանիշի անկումը, նախնական տվյալներով, 6.6 տոկոս է կազմել: Չնայած տարեկան ցուցանիշների անկմանը եւ ցուցանիշների կտրուկ վատթարացմանը մարտ եւ ապրիլ ամիսներին` մայիսից սկսած իրավիճակը սկսել է փոքր-ինչ կայունանալ: Այդպես, նշված ժամանակահատվածից տնտեսական գործունեության ամսական ցուցանիշները նախորդ ամիսների համեմատ աճ են գրանցել: Սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսի համեմատ աճել է 10.6 տոկոսով: Սակայն նախաճգնաժամային ցուցանիշներին հասնել չի հաջողվել. 2019-ի սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 7.5 տոկոս անկում են գրանցել: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առեւտրի շրջանառությունը 5.0 մլրդ դոլար է կազմել, ինչը 10.5 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Սեպտեմբերի վերջի արդյունքներով արտաքին առեւտրի ծավալը 666 մլն դոլար է կազմել, ինչը 12.8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահանման ծավալները հունվար-սեպտեմբեր ամիսներին շուրջ 1.83 մլրդ դոլար են կազմել` տարեկան կտրվածքով նվազելով 4.4 տոկոսով: Այդուհանդերձ, սեպտեմբերին արտահանման ծավալների դրական ցուցանիշներ են գրանցվել` 255.8 մլն դոլար եւ 4.6 տոկոս աճ: Ներմուծման ցուցանիշները ընդհանուր ավելի քան 3.2 միլիարդ դոլար են կազմել` 13.9 տոկոս անկում գրանցելով: Սեպտեմբերին ներմուծման ցուցանիշները 410.2 մլն դոլար են կազմել, տարեկան կտրվածքով անկումը կազմել է 20.4 տոկոս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր