00:00:00

«Պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի СOVID-19-ի տարածումը». ԱՀԿ ներկայացուցիչ

17:28, 24 նոյեմբեր 2020 Աշխարհ

Պատվաստանյութերն ամբողջությամբ չեն կանգնեցնի կորոնավիրուսի տարածումը, բայց դրանք մեծ հույս են ներշնչում այդ վիրուսի դեմ պայքարում, առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Տեխնոլոգիաներն ու դեղագործական մշակումները մեր առջև նոր հորիզոններ են բացում։ Չնայած պատվաստանյութերը լիովին չեն կանգնեցնի կորոնավիրուսի տարածումը և չեն տա մեր բոլոր հարցերի պատասխանները, դրանք մեծ հույս են ներշնչում այս վիրուսի դեմ պատերազմում»,- ասել է Կլյուգեն: Նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում պատվաստանյութերի մասով լավ նորություններ են ստացվել։ «Հենց նման պահերին եմ գիտակցում գիտատեխնիկական փորձի և գիտելիքների այն հսկայական ներուժը, որն ունենք մեր եվրոպական տարածաշրջանի 53 երկրներում: Սակայն այդ ներուժն իր նպատակին չի ծառայի, եթե բոլոր երկրների համար հավասար հասանելիություն չապահովենք պատվաստանյութերի շուկային, եթե պատվաստանյութերն արդյունավետ չօգտագործվեն, և եթե երկրները չփարատեն մարդկանց՝ պատվաստանյութերի վերաբերյալ կասկածները»,- նշել է Կլյուգեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր