00:00:00

Սանկտ Պետերբուրգում կացնով զինված հայրը պատանդ է վերցրել 6 երեխաներին

17:06, 24 նոյեմբեր 2020 Աշխարհ

Սանկտ Պետերբուրգի արվարձանում տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխայի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը: ՆԳՆ-ից հայտնել են, որ երեխաներին բնակարանում պահում է իրենց հայրը։ Կրտսեր երեխան երեք տարեկան է, ավագը՝ տասնհինգ տարեկան։ Նշվում է, որ բնակարանը գտնվում է Կոլպինյան շրջանում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ տղամարդը հարբած է և զինված կացնով։ Ոստիկանություն է դիմել նրա կինը, որը չի կարողացել մտնել բնակարան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները 38-ամյա տղամարդու հետ բանակցություններ են վարում, սակայն նա դեռ պահանջներ չի ներկայացրել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր