00:00:00

Լիտվայի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին

18:11, 24 նոյեմբեր 2020 Աշխարհ

Լիտվայի խորհրդարանը Ինգրիդ Շիմոնիտեին հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Շիմոնիտեի թեկնածության օգտին քվեարկել է 62 խորհրդարանական, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 41։ Շիմոնիտեին վարչապետի պաշտոնում առաջադրել են իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները՝ «Հայրենիքի միություն – Լիտվայի քրիստոնեական դեմոկրատներ», «Լիբերալ շարժում» եւ «Ազատության կուսակցություն»։ Շիմոնիտեն ծնվել է 1974 թվականին Վիլնյուսում, միջնակարգ դպրոցն ավարտել է արծաթե մեդալով եւ 1996 թվականին ընդունվել է Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, 1996 թվականին ստացել է «բիզնեսի կառավարման եւ մենեջմենթի» բակալավրի աստիճան, 1998 թվականին՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է ֆինանսների նախարարությունում, որտեղ անցել է գերատեսչության տնտեսագետից մինչեւ ֆինանսների նախարարի պաշտոն տանող ճանապարհ։ Վերջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է 2009-2012 թվականներին պահանողական Անդրյուս Կուբիլյուսի կառավարությունում։ Շիմոնիտեն 3 տարի աշխատել է Լիտվայի բանկում, մինչեւ 2016 թվականը դասավանդել է Վիլնյուսի համալսարանում, երբ «Հայրենիքի միություն – Լիտվայի քրիստոնեական դեմոկրատներ»-ի հետ միասին մտել է խորհրդարան։ 2019 թվականին նա մասնակցել է Լիտվայի նախագահական ընտրություններին, բայց երկրորդ փուլում ստանալով ընտրողների ձայների 33 տոկոսը՝ պարտվել է Գիտանաս Նաուսեդեին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր