00:00:00

Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է

18:44, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Թուրքական լիրան գնանկում է գրանցել՝ զրոյացնելով անցյալ շաբաթ երկրի Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացման արդյունքում գրանցած աճը: Ինչպես տեղեկացնում է Ahval News-ը, լիրայի փոխարժեքը նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 7,7862-ի՝ մեկ դոլար դիմաց: Թուրքական արժույթն ակնում է գրանցում երկրորդ օրն անընդմեջ: Թուրքիայի կենտրոնական բանկը հինգշաբթի մեծացրել էր իր բազային տոկոսադրույքը 4,75 տոկոսային կետով՝ հասցնելով 15 տոկոսի՝ ընդառաջ գնալով տնտեսագետների սպասումներին: Թուրքիայի կենտրոնական բանկը նման քայլի էր դիմել, երբ լիրայի արժեքը նվազել էր հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի և գնահատվում էև 8,58՝ մեկ դոլարի դիմաց: Նշվում է, որ լիրան ընթացիկ տարում արժեզրկվել է 25 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր