00:00:00

Զելենսկին հայտնել է, որ առողջացել է կորոնավիրուսից

19:05, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հայտարարել է, որ լիովին ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո: «Տրամադրությունս առույգ է, ջերմությունս` 36.6: Ինքս դրական եմ, քանի որ թեստի արդյունքը բացասական է: Գտնվում եմ Բանկովայում, աշխատում եմ»,- ասել է նա իր Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում: Զելենսկին, չնայած հիվանդությանը, բանակցություններ էր վարում, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր