00:00:00

Ինչու Բելառուսում ձախողվեց «գունավոր հեղափոխությունը»․ The National Interest

18:22, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի ակցիաները չկարողացան տապալել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը։ Չօգնեց նաև  ընդդիմադիրներին արևմտյան երկրների աջակցությունը, որոնք հայտարարեցին Բելառուսի իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների մասին։ Արդյունքում Բելառուսը մեկուսացել է եվրոպական ինստիտուտներից և հայտնվել Կրեմլի ազդեցության տակ, գրում է The National Interest-ը։ Ինչպես նշում է Մարկ Էպիսկոպոսը, դեռևս անցյալ տարվա ամռանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել էր, որ Մինսկի նկատմամբ առճակատման քաղաքականությունը ոչ մի արդյունքի չի հանգեցրել: Այդ ժամանակ Սպիտակ տունը փոխեց մարտավարությունը՝ Բելառուսին ներգրավելով «Եվրասիական լայն գործընկերության» մեջ։ Դա ամերիկացիներին հնարավորություն էր տալիս ճնշման լծակներ ստանալ ՌԴ-ի հետ բանակցություններում։ Հենց այդ պատճառով անցյալ ամռանը Լուկաշենկոյի հետ հանդիպել էին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա օգնական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկաբելառուսական հարաբերություններում նոր փուլ էր սկսվել, սակայն 2020 թվականին նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք վերածվեցին «գունավոր հեղափոխության» փորձի: Արդյունքում Միացյալ Նահանգները հրաժարվեց Բելառուսի հետ հարաբերությունների կարգավորումից և Լուկաշենկոյին չճանաչեց պետության լեգիտիմ ղեկավար: Սակայն «գունավոր հեղափոխությունը» ձախողվեց, քանի որ Բելառուսի նախագահը ժամանակին մոբիլիզացրեց սեփական «աջակցության բազան», նշում է հոդվածագիրը։ Փորձագետը հանգում է այն եզրակացության, որ Լուկաշենկոն չի թողնի իշխանությունը և չի մոռանա այն դերը, որը ԵՄ-ն և ԱՄՆ-ն խաղացել են ընդդիմադիր բողոքի ակցիաներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր