00:00:00

Անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

13:58, 23 նոյեմբեր 2020

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հորդորեց վաղը խորհրդարանում մասնակցել այս թեմայով քննարկմանը: «Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման ուղիները: Առաջարկում եմ վաղն ընտրեք ձեր միջից 15-20 հոգի, Ազգային ժողով կգան Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները, կներկայացնեն այս հարցի լուծումները, հետագայում իրենց գործիքակազմը կներկայացնեն նաև Կարմիր խաչի ու ռուսական զորքի ներկայացուցիչները»,- ասաց Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր