00:00:00

Իշխանության սխալի արդյունքում մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը». տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ. Սուրեն Սարգսյան

10:42, 23 նոյեմբեր 2020

Հիմնավորապես իշխանության սխալականության արդյունքում մենք առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «1. Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը դառնալու է բացառապես անվտանգության գործոնը և ամեն ինչ պտտվելու և կառուցվելու է դրա շուրջ: 2. Տեղի է ունենալու Հայաստանի անկումը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և «քչից շատից» ինքնուրույն խաղացող պետություն: 3. Մենք այլևս չենք կարող դիրքավորվել, որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ունեցող պետություն, որը ոչ թե մեկ այլ երկու հայկական պետությունների անվտանգությունն է ապահովում: 4. Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, ինչը տարածաշրջանում անվտանգային բարդ բալանսի փոփոխություն է ենթադրում: 5. Հայաստանն այլևս ինքն իր անվտանգության երաշխավորն էլ չէ: 6. Հայաստանն այլևս չի դիտարկվելու` որպես իրենից հզորի հետ պատերազմած և հաղթած պետություն: 7. Մենք այլևս չենք ունենալու դիվերսիֆիկացված, հավասարակշռված կամ կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն: 8. Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է «հարմարվողականությունը»: Հարմարվելու ենք ձևավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների հետ: Կա՞ արդյոք այս արհավիրքի հետևանքները մեղմելու հնարավորություն: Կարծում եմ դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր