00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել G20-ին չքայքայել մոլորակը փողի դիմաց

09:47, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մեծ Քսանի երկրների հակաճգնաժամային միջոցառումները պետք է նախատեսեն ածխաթթու գազի արտանետումների նվազեցում, հակառակ դեպքում սերունդներին կմնա քայքայված մոլորակ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք ունենք բարոյական պատասխանատվություն երաշխավորել, որ տրիլիոնավոր դոլարները կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար, որը մենք վերցնում ենք ապագա սերունդներից, չպետք է վերածվեն ծանրաբեռնված մոլորակի համար պարտքերի ամբողջության»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը: Նրա կարծիքով՝ վերականգնումը պետք է նպաստի «մարդկության եւ բնության հաշտեցմանը»: «Անհրաժեշտ է սահմանել ածխաթթու գազերի արտանետումների գինը, դադարել սուբսիդավորել բնածո էներգիայի աղբյուրները, ինչպես նաեւ ածխի հիմքով նոր էլեկտրակայանների կառուցումը»,-համոզված է ՄԱԿ-ի ղեկավարը: «Ներդրումներ կատարեք հաստատուն ենթակառուցվածքներում, տեղափոխեք ածխաթթու գազերի վաճառքից ստացված հարկային բեռը հարկատուներից աղտոտող-ձեռնարկությունների վրա,-դիմել է նա G20-ի առաջնորդներին:-Սահմանեք պարտադիր ֆինանսական հաշվետվողականություն կլիմայական ռիսկեր ստեղծելու պարագայում, ինտեգրեք ածխաթթվային չեզոքություն հաստատելու խնդիրը բոլոր տնտեսական եւ հարկային ռազմավարություններում եւ որոշումներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր