Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու պայքարի միջազգային օրվա նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրի ուղղությամբ, հաղորդում է DW-ը:
«Մենք չպետք է անգործության մատնվենք, եթե աղջիկներին եւ կանանց սպառնում են կամ նրանց դեմ իրագործում են բռնարար գործողություններ»,-ասել է Մերկելը:
Գերմանիայի կառավարության ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին անտարբեր չլինել եւ ձեռք մեկնել ամեն անգամ, եթե նրանց ներկայությամբ սպառնում են կամ բռնություն գործադրում կանանց նկատմամբ: Բռնարարը պետք է հասկանա, որ նրան սպառնում է տուգանք, նրա զոհերը պետք է իմանան, որ կարող են աջակցություն ստանալ, ընդգծել է Մերկելը: