00:00:00

Գերմանիայում կոռուպցիոն սկանդալ է հասունացել

01:45, 22 ապրիլ 2018 Աշխարհ

Գերմանիայի Բրեմեն քաղաքում միգրացիայի և փախստականների հարցերով գերատեսչության կին պաշտոնյային կասկածում են կոռուպցիայի և կաշառակերության մեջ։ Նշվում է, որ խոսքն առնվազն «նվերների» մասին է՝ ռեստորան հրավիրելու տեսքով։ Պաշտոնյային մեղադրում են առանց բավարար իրավական հիմքների ավելի քան 1200 միջնորդություն բավարարելու մեջ։ Հետաքննություն է ընթանում։ Գերմանիայի կառավարությունում հաստատել են այս փաստը։ Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերգը հայտարարել է, որ խոսքը պաշտոնյայի վերաբերյալ «զգալի կասկածների» մասին է։ Երկրի ՆԳՆ-ում հայտարարել են, որ կասկածյալը ժամանակավորապես մեկուսացվել է իր պարտականություններից։ Գործի մանրամասները չեն բարձրաձայնվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր