00:00:00

Ոսկու գինը նվազում է դոլարի ամրապնդման ֆոնին

19:14, 19 նոյեմբեր 2020 Տնտեսություն

Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է դոլարի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex  ֆոնդային բորսայում նվազել է 0.39 տոկոսով կամ 7.35 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1866.55 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.75 տոկոսով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել 24.27 դոլար, հաղորդում է Prime-ը: Ոսկու գները արդեն երրորդ աճուրդային նստաշրջանն անընդմեջ շարունակում են նվազել: Հինգշաբթի ոսկու գնի վրա ճնշում է գործադրում դոլարի ամրապնդումը, որը մի քանի օրվա անկումից հետո սկսել է աճել: Դոլարի թանկացման դեպքում մետաղն ավելի թանկ է դառնում արտարժույթ պահող մարդկանց համար: Ընդ որում, թանկարժեք մետաղների գների անկումը զսպում է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը: Այդպես, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 161 հազար դեպք է գրանցվել, եւս 1707 մարդ մահացել է: Ավելի վաղ երկրում ամենօրյա աճի նոր հակառեկորդ էր սահմանվել` վարակվածների թիվն ավելի քան 180 հազար մարդ էր կազմել: Այս ֆոնին առանձին նահանգներում նոր սահմանափակումներ են մտցվում: Եվրոպայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր