00:00:00

Իրանի դեսպանը եւ ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը

22:45, 18 նոյեմբեր 2020

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը քննարկել են երկու երկրների համագործակցությունը ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում, հաղորդում է Tasnim-ը: Դեսպանը նշել է, որ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունները հիմնված են տարածաշրջանային եւ միջազգային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների, մասնավորապես, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի վրա: Նրա խոսքով՝ Իրանը կարծում է, որ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ կայունության հասնելու միակ ճանապարհը միջազգային իրավունքը հարգելն ու ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցելն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր