00:00:00

Ոստիկանություն բերվածների քանակը պարբերաբար ավելանում է. Մանե Թանդիլյան

22:24, 21 ապրիլ 2018 Իրավական

Ոստիկանություն բերվածների քանակը պարբերաբար ավելանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ տեղեկացնելով, որ ինքը ոստիկանության Էրեբունու բաժանմունքում է: Նա ասել է, որ ակտիվիստներ են բերվում ոստիկանություն, ապա բաց են թողնում: «Բաց են թողնում, նորից բերում են: Տեղաշարժվելը դարձել է անհնարին»,-ասել է Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմա փորձում է գնալ դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին: Թանդիլյանը նշել է, որ իրենք եղել են նաև Շենգավիթի ոստիկանության բաժնում, առաջիկայում կտեղեկացնեն նաև, թե որ ակտիվիստը որ բաժնում է գտնվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր