00:00:00

Ուղիղ եթերում բռնություն կիրառվեց լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ

19:11, 21 ապրիլ 2018 Իրավական

Արտաշատում գյուղապետ Գարիկ Սարգսյանի մեքենան տեղափոխեցին ոստիկանություն: Հիշեցնենք, որ «Քաղաքացիապական պայմանագրի» անդամ, Նոր գյուղի ղեկավար Գարիկ Սարգսյանը մի շարք անձանց հետ գնում էր Երևան, սակայն մի շարք անձինք նրան խոչընդոտեցին: Ապա այստեղ հայտնեցին ոստիկաններ, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ամենայն հավանականությամբ ևս մասնակիցներ են, ապա այստեղ եկան այլ համայնքապետեր, ովքեր վիճեցին Գարիկ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում վայրից ուղիղ եթեր ապահովող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանին քաղաքացիական հագուստով անձանցից մեկը հարվածեց: Պարզ երևում էր, որ հարվածեցին լրագրողի դեմքին և փորձեցին վնասել տեխնիկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր